ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Կյանք, որը քոնը չէ

Կյանք, որը քոնը չէ
01.02.2024 | 16:02

Պատկերացրեք մի օր արթնանում ես ու տեսնում, որ հայտնվել ես մի վայրում, որը քեզ անծանոթ է, միգուցե ծանոթ է, միգուցե տեսել ես, բայց քոնը չէ, ուրիշ է։ Տեսած կլինեք, չէ՞, էդպիսի ֆիլմեր։

Պատկերացրեք արթնանում ես…

ՈՒ ամեն ինչ նոր է, ուրիշ է, քոնը չէ:

Տունը, որտեղ ապրում ես, քոնը չէ։

Մահճակալը, որտեղ արթնացել ես, ուրիշ է, քոնը չէ։

Խոհանոցում թեյ ես խմում` բաժակը քոնը չէ։

Նույնիսկ ատամիդ խոզանակն է նորը՝ քոնը չէ։

Շորերը, որ հագնում ես ուրիշ են՝ քոնը չեն։

Քաղաքը, որտեղ քայլում ես` քոնը չէ, սիրուն է, մեծ է, լավն է, բայց քոնը չէ։

Նույնիսկ քաղաքի թռչուներն են ուրիշ ձև, ուրիշ երանգով երգում։

Մարդիկ, որոնց հանդիպում ես` անծանոթ են, տարբեր, ուրիշ են:

Նրանք չեն հասկանում քեզ, քո հոգսերի, մտորումների ու հույզերի հանդեպ անտարբեր են, ուրիշ են, ուրիշ կյանքով են ապրում:

Կյանքը, որով ստիպված ապրում ես` ուրիշ է, նոր է, գուցե լավ է, գուցե և՝ վատ, բայց քոնը չէ։

ՈՒ ամեն ինչ նոր է, ուրիշ է, քոնը չէ։

ՈՒ դու հասկանում ես` կյանքը, որ ապրել ես, այլևս ավարտվել է։

Մի ամբողջ կյանք, քո ապրածը, քո ունեցածը, քո մասնագիտությունը, քո ձեռքբերումները, ամեն ինչ զրոյացվել է, փոշիացվել, վերացվել՝ հետը տանելով և՛ քեզ, և՛ քո տունը, և՛ քո հողը, և՛ նույնիսկ հագիդ վերջին շորը՝ թողնելով միայն հուշեր, որոնք վախենում ես կորցնել, վախենում ես, որ ժամանակի ընթացքում կխամրեն ու կանէանան։

ՈՒ քեզ անընդհատ ասում են` մոռացիր, այլևս չկա այդ կյանքը, մոռացիր քո տունը, քո հողը, քո կյանքը, իքդ քեզ։

ՈՒ ինքդ քեզ հարց ես տալիս ու խճճվում։ Արդյոք կարո՞ղ ես մոռանալ ինքդ քեզ, քո կյանքը։ Արդյոք կարո՞ղ ես մեռնել ու նորից ապրել։

ՈՒ դու զգում ես, որ այլևս չկաս։ Որ դու ոչ միայն տուն, ունեցվածք, հայրենիք ես կորցրել, այլև՝ մի ամբողջ կյանք։

ՈՒ դու ստիպված ես ապրել նոր կյանքով, փոխվել, դառնալ ուրիշը՝ ուրիշ քաղաքում, ուրիշ կյանքում։ Ապրել մի կյանք, որը քոնը չէ, ուրիշ է։

Պատկերցրի՞ք։

Սա ֆանտաստիկ ֆիլմ չէ։

Սա յուրաքանչյուր արցախցու կյանքն է հիմա՝ ձեր կողքին, ձեր ու մեր իրականության մեջ։

Մարդիկ, ովքեր մեռել են, բայց նորից ապրում են, ովքեր կորցրել են ամեն ինչ՝ տուն, հայրենիք, երկիր, ունեցվածք ու մի ամբողջ կյանք…

Բայց ապրում են նորից, ապրում են մի կյանք, որը նոր է, ուրիշ է, իրենցը չէ։

Վահե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ.Գ .

ՄԱՐԴԸ միայն սա կհասկանա։

Շիմպանզեին ընտրողը,

շիմպանզեին պաշտպանողը,

նրան բարևողը,

նրա արյունոտ թաթը սեղմողը,

կողքին նստողն ու ճիվաղին «պարոն»-ով դիմողը

երբե՛ք չի հասկանա սա։

Վարդգես ՕՎՅԱՆ

Դիտվել է՝ 5544

Մեկնաբանություններ